ՀՀ քննչական կոմիտեն քննում է քարոզարշավ իրականացնելուն առերևույթ խոչընդոտելու դեպքի հանգամանքները

Աստղիկ Խաչատրյան 11.06.2021 - 20:01
11.06.2021 - 20:01 դիտում

2021 թ. հունիսի 9-ին՝ ժամը 16:40-ի սահմաններում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների կողմից 2021 թ. հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ իրականացվել է քարոզարշավ, որի ընթացքում, Երևան քաղաքի Քանաքեռ ՀԷԿ Ղափանցյան 4 հասցեի մոտակայքում գտնվող զրուցարանում, մի քանի անձինք առերևույթ խոչընդոտել են նախընտրական քարոզչություն իրականացնելուն, ինչի հետևանքով զրուցարանում գտնվող և քարոզարշավ իրականացնող անձանց միջև սկսվել է վիճաբանություն, որն էլ վերածվել է ծեծկռտուքի:

Դեպքի առթիվ 09.06.2021 թ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նույն օրն ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ