ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նախագահել է ԵՏՀ խորհրդի նիստը

Աստղիկ Խաչատրյան 26.01.2024 - 20:42
26.01.2024 - 20:42 դիտում
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նախագահել է Մոսկվայում անցկացվող ԵՏՀ խորհրդի նիստը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

«Մոսկվայում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ: Նիստի օրակարգում ընդգրկված էին երեք տասնյակից ավելի հարցեր»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ այդ հարցերը վերաբերել են ԵԱՏՄ տարածքում մաքսային քաղաքականությանը, տեխնիկական կանոնակարգմանը և ԵԱՏՄ անդամ պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ