ՀՀ փոխվարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել բազմաշահառու խմբի նիստը

Աննա Կոստանյան 27.04.2022 - 15:50
27.04.2022 - 15:50 դիտում

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ ապրիլի 27-ին տեղի է ունեցել Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության բազմաշահառու խմբի նիստը։

2020 թվականի հունիսից ի վեր սա առաջին անգամն է, որ բազմաշահառու խմբի հանդիպումն անց է կացվում իրական ռեժիմում։

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ Համբարձում Մաթևոսյանը գոհունակությամբ փաստել է, որ, թեև COVID համավարակի պատճառով ընդհատվել էին ԲՇԽ-ի նիստերը և քննարկումները իրական ռեժիմում անցկացնելու հնարավորությունները, այդուհանդերձ, դա չի խանգարել բազմաշահառու խմբի անդամներին ու ԱՃԹՆ-ի Հայաստանի քարտուղարությանն իրականացնել Նախաձեռնության աշխատանքային ծրագրով նախատեսված կարևոր միջոցառումները, այդ թվում՝ ԱՃԹՆ-ի հերթական ազգային զեկույցի պատրաստումը, իրական շահառուների էլեկտրոնային հայտարարագրման համակարգի ներդրումը, Համաշխարհային բանկի հետ նոր դրամաշնորհային համաձայնագրի կնքումը և այլն:

«Այսպիսով, ԱՃԹՆ-ի ներդրումը Հայաստանում այլևս կայացած փաստ է»,- ընդգծել է փոխվարչապետն ու Խմբի անդամներին տեղեկացրել, որ հաջորդ տարի Հայաստանի Հանրապետությունը պետք է անցնի ԱՃԹՆ-ի երկրորդ միջազգային վավերացումը, որն ընթանալու է Միջազգային խորհրդի կողմից հաստատված վավերացման նոր մոդելով։

«Այն ենթադրում է վավերացման աշխատանքներում բազմաշահառու խմբի ավելի մեծ մասնակցություն: Այս տարեվերջին արդեն սկսվելու են նախավավերացման աշխատանքները, ուստի, վստահ եմ, որ գիտակցում եք, որ միայն շահառու կողմերի ակտիվ ներգրավվածությամբ և բոլորիս աշխատանքով կկարողանանք պահպանել Հայաստանի առկա բարձր գնահատականը»,- նշել է փոխվարչապետ Մաթևոսյանը և անցել օրակարգային հարցերի քննարկմանը։

Դրանք հիմնականում վերաբերել են Հայաստանի ԱՃԹՆ-ի 2022թ. վերանայված աշխատանքային ծրագրի հաստատմանը, 4-րդ ազգային զեկույցի կազմման տեխնիկական առաջադրանքի քննարկմանն ու ԲՇԽ-ի կողմից դրա հաստատմանը, ընկերությունների իրավական սեփականատերերի բացահայտման ու Opening Extractives միջազգային ծրագրի ընթացքին, ինչպես նաև հանքարդյունաբերության ոլորտում տվյալների համակարգված բացահայտումների ՏՏ համակարգի ստեղծման աշխատանքներին և ներկայումս ընթացող հանքարդյունաբերության ռազմավարության մշակման աշխատանքներին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ