Հայաստանի Հանրապետության տիրապետմանն է վերադարձվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող՝ 0.5 հա և 1.25 հա մակերեսով 2 հողատարածք: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 119 միլիոն 600 հազար դրամ: Այդ մասին #հատիկառհատիկ հեշթեգի ներքո Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
