ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

1.02.2024 - 22:15 դիտում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։

Օձունի խաչմերուկում իրականացվող հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ մինչև 2024թ․ փետրվարի 15-ը ժամանակավորապես արգելվելու է կցորդով կամ կիսակցորդով բեռնատար տրանսպորտային միջոցների, ինչպես նաև զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսների երթևեկությունը Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության և Հ-35, (Մ-6)-Օձուն-Արևածագ (Հ-24) հանրապետական նշանակության ավտոճանապարհի հատման տեղամասում։

Տվյալ ճանապարհահատվածի շրջանցման համար առաջարկված ճանապարհային երթևեկության կազմակերպման ժամանակավոր սխեման ներկայացվում է։ Այն համաձայնեցվել է ՀՀ ՆԳՆ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հետ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ