ՀՀ տարածքով դեպի Նախիջևան միջանցք բացելու հարց չի քննարկվում. ՌԴ փոխվարչապետ

Աննա Կոստանյան 20.09.2021 - 13:27
20.09.2021 - 13:27 դիտում

Եռակողմ աշխատանքային խմբում չի քննարկում Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան միջանցք բացելու հարց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ պատասխանելով լրագրողի ճշտող հարցին:

«Ոչ, այդ հարցը չի քննարկվում։ Քննարկվում է Հարավայի Կովկասում տնտեսական, տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցը», – ասաց Օվերչուկը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ