ՀՀ վիճակագրական կոմիտեն բենզինի և դիզելային վառելիքի շուկայում գնանկում է արձանագրել

Աննա Կոստանյան 10.01.2025 - 17:09
10.01.2025 - 17:09 դիտում

2024 թ. դեկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ վիճակագրական կոմիտեն բենզինի և դիզելային վառելիքի շուկայում գնանկում է արձանագրել՝ համապատասխանաբար 6% և 9.4%:  Իսկ մեկ տարվա կտրվածքով` 2024 թ. հունվար–դեկտեմբերին 2023 թ. հունվար–դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 14.8 % և 1.7%–ով։
Նույնը վերաբերում է հեղուկ ածխաջրածինների (բութան, պրոպան և այլն) շուկային` 2024 թ. դեկտեմբերին 2023 թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 3.9% գնանկում։
Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2024 թ. դեկտեմբերին 2023 թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է սակագներն աճ 2.5 %-ով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ