ՀՀ վերադարձի ավիատոմսերի վճարի փոխհատուցում ստանալու համար հայտ ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանվել օգոստոսի 25-ը

20.08.2026 - 16:45 դիտում

Կառավարությունը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով առաջարկվում է Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններով և անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ վերադարձի ավիատոմսերի վճարի փոխհատուցում ստանալու համար հայտ ներկայացնելու վերջնաժամկետը սահմանել մինչև 2026 թվականի օգոստոսի 25-ը։

Որոշմամբ՝ փոխհատուցման հայտերի ներկայացման համար կսահմանվի հստակ վերջնաժամկետ, ինչը հնարավորություն կընձեռի ապահովել գործընթացի պատշաճ կազմակերպումը և ավարտը՝ բացառելով դրա անորոշ ժամկետով երկարաձգումը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ