ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա

8.03.2022 - 19:13 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 8-9-ը աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն:

Այցի շրջանակում վարչապետը հանդիպում կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այնուհետև երկու երկրների առաջնորդները Փարիզում կմասնակցեն «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համաժողովին:

Միջոցառման ընթացքում Հայաստանի ու Ֆրանսիայի կառավարությունների անդամները կքննարկեն տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Համաժողովին ելույթներ կունենան վարչապետ Փաշինյանը և նախագահ Մակրոնը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ