ՀՀ վարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր

Աննա Կոստանյան 25.03.2025 - 22:03
25.03.2025 - 22:03 դիտում

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։

Վարչապետը պետքարտուղարին ներկայացրել է այն բանակցային գործընթացները, որոնց արդյունքում հնարավոր դարձավ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցումը։

Վարչապետն ընդգծել է, որ համաձայնագրի նախագիծը սպասում է ստորագրման։ Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել Հայաստան-ԱՄՆ բարձր մակարդակի շփումները։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ