ՀՀ վարչապետը պահանջում է դատապարտել ահաբեկչական հարձակումն ու ճանաչել Արցախի անկախությունը

Գոհար Ստեփանյան 11.10.2020 - 09:19
11.10.2020 - 09:19 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում արձագանքել է երեկ համացանցում տարածված տեսանյութին:

«Սա է այսօրվա պատերազմի իրական երեսը։ Թուրք-ադրբեջանական տանդեմը ընդդեմ Արցախի հավաքագրել եւ գործի է դրել ահաբեկչական ամենատարբեր խմբերի ներկայացուցիչներին։

Աշխարհի հայությունը պայքարի ոչ բռնի, խաղաղ, օրինական միջոցներով պետք է այս աղաղակող փաստը դնի աշխարհի առաջ եւ կենտրոնանա հետեւյալ օրակարգի վրա. Արցախի դեմ ահաբեկչական հարձակման դատապարտում եւ Արցախի անկախության ճանաչում։ Եվ իհարկե՝ բոլոր հնարավոր մեթոդներով աջակցություն Արցախին՝ դիմակայելու այս փորձությանը»,- գրում է Փաշինյանը:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ