ՀՀ վարչապետը շնորհավորել է Ֆոն դեր Լայենին՝ եվրահանձնակատարների նոր կոլեգիայի ձևավորման կապակցությամբ

Աննա Կոստանյան 2.12.2024 - 18:02
2.12.2024 - 18:02 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին՝ հանձնակատարների նոր կոլեգիայի ձևավորման առիթով:

«Շնորհավորում եմ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին՝ Հանձնակատարների նոր կոլեգիայի ձևավորման կապակցությամբ: Հայաստանի կառավարությունն ակնկալում է ԵՄ նոր Հանձնաժողովի հետ սերտ համագործակցություն՝ Հայաստան-ԵՄ գործընկերությունը նոր բարձունքների հասցնելու համար»,- գրել է Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ