ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Վրաստանի դեսպանին

Հրաչ Սահակյան 8.10.2020 - 19:51
8.10.2020 - 19:51 դիտում
Հոկտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում
Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Դեսպանի խնդրանքով ՀՀ պաշտպանության
նախարարը տեղեկատվություն է ներկայացրել Արցախում Ադրբեջանի նախաձեռնած ռազմական
գործողությունների և դրանց զարգացման վերաբերյալ: Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ ռազմաճակատում
իրադրության հետագա սրումը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ ամբողջ տարածաշրջանի համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ