ՀՀ-ում «Օմիկրոն» շտամը գրանցում է վարակելիության բարձր ցուցանիշ

1.02.2022 - 11:37 դիտում

Ինչպես և կանխատեսվում էր, Հայաստանում Covid-19-ի նոր՝ «Օմիկրոն» շտամը գրանցում է վարակելիության բարձր ցուցանիշ:

«Օմիկրոնն» արտահայտվում է սեզոնային գրիպին և սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով.

չոր հազ և կոկորդի ցավ.

քթի փակվածություն կամ քթից արտադրություն.

թուլություն.

գլխացավեր.

մարմնի ջերմաստիճանի բարձրացում մինչև 38°, երբեմն ավելի բարձր.

գոտկատեղի ցավեր:

Երկրում տիրող լարված համաճարակային իրավիճակում կարևոր է լինել զգոն, պահպանել հակահամաճարակային կանոնները, իսկ առաջին ախտանշանների դեպքում՝ դիմել տեղամասային բժշկին՝ հիվանդությունը վաղ հայտնաբերելու և հետագա բարդություններից խուսափելու համար:

Եվ իհարկե, չենք մոռանում, պատվաստվել:

Հետազոտությունները ցույց են տվել, որ խթանիչ՝ բուստեր դեղաչափն ապահովում է պաշտպանության բարձր մակարդակ, այդ թվում նաև՝ «Օմիկրոն» շտամի դեպքում:

Խթանիչ պատվաստումը կանխարգելում է հիվանդության ծանր ընթացքը, նվազեցնում հոսպիտալացման և մահվան ռիսկը:

Պատվաստվե՛ք և եղե՛ք պաշտպանված:

Ինչպես և կանխատեսվում էր, Հայաստանում #Covid-19 նոր Օմիկրոն շտամը գրանցում է վարակելիության բարձր ցուցանիշ:
Օմիկրոնն…

Опубликовано NCID/ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն Понедельник, 31 января 2022 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ