ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին խորհրդակցությունների կանչելը ռուսական կողմի որոշումն է․ ԱԳՆ

Աստղիկ Խաչատրյան 24.05.2024 - 18:57
24.05.2024 - 18:57 դիտում

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին խորհրդակցությունների կանչելը ռուսական կողմի որոշումն է։

Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։

«Ռուսական կողմի որոշումն է, մեկնաբանություն չունենք», -հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցությունների է կանչվել Մոսկվա:

Այս մասին հայտնել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ