Հունվարի 28-ին, Բանակի օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության
արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն, հանդիպել ՀՀ
պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-
գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ: Դեսպանը շնորհավորել է Վաղարշակ Հարությունյանին և Օնիկ Գասպարյանին
Բանակի օրվա առթիվ, մաղթել հաջողություններ, կարևորել պաշտպանական ոլորտում հայ-ռուսական
հարաբերությունների ռազմավարական մակարդակը:
