Վիզաներին առնչվող խարդախությունները դաշնային օրենսդրության ներքո քրեորեն պատժելի արարքներ են, որոնցից բխում են լուրջ հետևանքներ։
Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։
ԱՄՆ դիվանագիտական անվտանգության ծառայությունն այս դեպքերով իրականացնում է համակողմանի քննություններ՝ պաշտպանելու մեր երկրի սահմանները և ապահովելու վիզաների գործընթացի վստահարժանությունը։ ԱՄՆ վիզաների մասով սահմանված պահանջներին հետևելը ձեր պարտավորությունն է։