ՀՀ որևէ պաշտոնատար անձ Բաքվում անցկացվող COP29-ին մասնակցելու հայտ չի ներկայացրել. Միրզոյանը՝ Բայրամովի հայտարարության մասին

Աստղիկ Խաչատրյան 13.11.2024 - 19:47
13.11.2024 - 19:47 դիտում

ՀՀ որևէ պաշտոնատար անձ Բաքվում անցկացվող COP29 միջոցառմանը մասնակցելու համար հայտ չի ներկայացրել, չի գրանցվել: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի այն հայտարարությանը, թե չնայած այն հանգամանքին, որ իբր ՀՀ-ից որոշ ներկայացուցիչներ գրանցվել էին COP29-ին մասնակցելու, բայց մասնակիցներ չեն եղել:

«Չեմ բացառում, որ քաղաքացիական հասարակության ինչ-որ կազմակերպություններ այդպիսի բան արած լինեն, թեև ինձ այդպիսի տեղեկություն հայտնի չէ: Բայց եթե դա նկատի ունեն, գիտեք՝ Հայաստանը ազատ, ժողովրդավարական երկիր է, և ՀՀ Կառավարությունը ո՛չ ցանկություն ունի, ո՛չ էլ լծակներ՝ ուղղորդելու կամ կառավարելու քաղաքացիական հասարակության կազմակերպություններին»,- ասաց նախարարը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ