ՀՀ ոստիկանությունն անձնագրերի հետ կապված օրենքներում նախատեսվող փոփոխությունների մասին պարզաբանում է ներկայացրել

Աստղիկ Խաչատրյան 19.10.2021 - 09:58
19.10.2021 - 09:58 դիտում

ՀՀ ոստիկանությունն անձնագրերի հետ կապված օրենքներում նախատեսվող փոփոխությունների մասին պարզաբանում է ներկայացրել: Շրջանառվում է 1998 թվականի համար 821 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին կառավարության որոշման նախագիծը, նախատեսվում է նշված անձնագրի վավերականության ժամկետը սահմանել 2 տարի՝ ներկայում գործող 10 տարվա փոխարեն:

ԱՎՎ իրավաբանական բաժնի պետ Իրինա Մկրտչյանի խոսքով՝ շատ են թեմայի շուրջ շահարկումները, որոնք մարդկանց մոտ առաջ են բերում անհիմն անհանգստություն:

«Խոսքը վերաբերում է միայն կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված հին նմուշի անձնագրերի ժամկետին, այլ ոչ թե կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերին, որոնք ինչպես տրվել են նախկինում 10 տարի ժամկետով, այնպես էլ շարունակելու են տրամադրվել նույն ժամկետով: Այս պարագայում խոսք չի կարող գնալ ՀՀ քաղաքացիների ճամփորդելու իրավունքը սահմանափակելու մասին»,- նշել է նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ