ՀՀ ոստիկանության բացահայտումները հունվարի 1-ից 8-ն ընկած ժամանակահատվածում

Աննա Կոստանյան 8.01.2021 - 17:20
8.01.2021 - 17:20 դիտում

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 1-ից 8-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 1-ից 8-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 138 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 40, անձնական ունեցվածքի գողության՝ 20, խարդախության՝ 19, ընտանեկան բռնության՝ 9, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, թմրամիջոցի հայտնաբերման և խուլիգանության՝ 5-ական, անձի առևանգման, բնակարանային գողության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4-ական, ավտոմեքենա փախցնելու և զենք-զինամթերքի առգրավման՝ 3-ական, համակարգչային հանցագործության, ապօրինի ծառահատման ու սպանության սպառնալիքի՝ 2-ական, կողոպուտի, յուրացման կամ վատնման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, անառակաբարո գործողությունների, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի և անհետաձգելի միջամտության որոշման կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 9 անհետ կորած, 11 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և մարմնական վնասվածք պատճառելու 2-ական դեպք։
Անցած 7 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 111 պատահար. 10 մարդ զոհվել է, 176-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ