ՀՀ Շիրակի մարզպետի ուղերձը թատրոնի միջազգային օրվա առթիվ

27.03.2022 - 09:35 դիտում
Հարգելի՛ թատերական գործիչներ, բեմական արվեստի ներկայացուցիչներ, սրտանց շնորհավորում եմ Թատրոնի Միջազգային օրվա առթիվ:
Հազարամյակների պատմություն ունեցող հայ թատրոնը՝ հիմնվելով կյանքի գեղարվեստական ըմբռնման վրա, մինչ օրս հարստացնում է մարդու ներաշխարհը, ձևավորում գեղագիտական ճաշակ։ Արվեստի այս ճյուղը դարեր ի վեր եղել է հայ ժողովրդի պատմական ընթացքի մշտական ուղեկիցը։ Առաքելությունը բոլոր ժամանակների համար նույնն է մնացել, այն չարի և բարու, բարձրի ու վեհի երկխոսությունն է հին և նոր ժամանակների խաչմերուկում։
Տասնամյակների վաստակ ունեցող Վ․Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հանրույթը մեր մշակութային գանձարանը շարունակում է հարստացրել գեղարվեստական մնայուն արժեքներով և արվեստասերների բազում սերունդներ համախմբել մեկ հարկի տակ: Աճեմյանցի տաղանդաշատ արվեստագետներն այսօր ստեղծելով նոր արժեքներ՝ թարմ լիցքեր ու նոր շունչ են հաղորդում շիրակցի թատերասեր հասարակությանը։ Հայրենասիրության, մարդասիրության, բարու և գեղեցիկի վրա հիմնված բազում սերունդներ են դաստիարակել ու կյանք ճանապարհել Գյումրու Ստ.Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի նվիրյալները, ովքեր իրենց անձնվեր աշխատանքով մշտապես կանգնած են եղել հայ թատրոնի ակունքում՝ փորձելով արդարացնել մանուկ հանդիսատեսի սպասելիքները։ Որախալի է, որ արդեն մի քանի տարի է, ինչ Գյումրիում իր դռներն է բացել Մտորումների թատրոնը, այն շեղվելով ավանդական մոտեցումներից, թատերասերներին իր նորարարական և փորձարարական մոտեցումներով այլընտրանքի հնարավորություն է տալիս, սկսնակների համար ստեղծում ազատ, անկաշկանդ ստեղծագործելու նախադրյալներ։
Հարգելիներս, շնորհավորելով բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում եմ ստեղծագործական խիզախումներ և լեփ-լեցուն դահլիճներ։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ