ՀՀ Շիրակի մարզպետարանը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ

Աննա Կոստանյան 29.08.2022 - 20:02
29.08.2022 - 20:02 դիտում

ՀՀ Շիրակի մարզպետարանը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ ««Մինասի գույներով» երիտասարդ նկարիչների միջազգային 9-րդ պլեներ» մշակութային միջոցառման անցկացման համար:
Մրցույթի մասնակցության համար ներկայացվող հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ը, ժամը 11:00-ը:
Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը սահմանված կարգով կառաջարկվի կնքել դրամաշնորհի տրամադրման՝ նվիրաբերության պայմանագիր։
Դրամական հատկացման բյուջեն կազմում է 1920000 (մեկ միլիոն ինը հարյուր քսան հազար) ՀՀ դրամ: Դրամաշնորհային ծրագրերի մրցույթը նպատակ ունի նպաստել Հայաստանում մշակութային ժառանգության պահպանությանը և հանրայնացմանը, այդ ժառանգության նկատմամբ հարգանքի և գնահատանքի ձևավորմանը, ճանաչելիության բարձրացմանը, միջոցառման իրականացման միջոցով հանրահռչակման ապահովմանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ