ՀՀ շարասյունը սպասում է ԼՂ մուտք գործելուն, Ադրբեջանն անտեսում է միջազգային դատարանի վճիռը. Վահան Կոստանյան

Աննա Կոստանյան 27.07.2023 - 09:51
27.07.2023 - 09:51 դիտում

Հայաստանի շարասյունը սպասում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ մուտք գործելուն: Այս մասին թվիթերյան միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:

«Ադրբեջանը չի կարողանում իրականացնել Միջազգային դատարանի` իրավաբանորեն պարտավորեցնող հրամանը՝ ապահովելու անարգել մուտքը։ Բացի այդ, Բաքվից հնչեցին անմարդկային և ցինիկ հայտարարություններ, թե «խաղն ավարտված է»,- գրել է նա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ