ՀՀ-ն հաստատակամ դիրքորոշում ունի՝ հասնելու կայուն խաղաղության. Վահագն Խաչատուրյան

Աննա Կոստանյան 26.11.2024 - 13:37
26.11.2024 - 13:37 դիտում

Չնայած Հայաստանի և Լեհաստանի միջև ակտիվ քաղաքական երկխոսությանը և անշեղորեն զարգացող միջպետական հարաբերություններին՝ դեռևս առկա է չօգտագործված մեծ ներուժ: Այս առումով կարծում եմ, որ տնտեսական հարցերով հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովների պարբերական հանդիպումները կարևոր գործիք են համագործակցության նոր ոլորտների թիրախավորման, ինչպես նաև արդեն իսկ ընթացիկ ոլորտներում նոր ծրագրերի նախանշման տեսանկյունից: Այդ մասին Լեհաստանի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Նախագահ Խաչատուրյանը նաև տեղեկացրեց, որ հանդիպմանը անդրադարձ է կատարվել հարավկովկասյան և եվրոպական տարածաշրջանի զարգացումներին, առկա խնդիրների լուծման հնարավոր ուղիներին:

«ՀՀ-ն հաստատակամ դիրքորոշում ունի՝ հասնելու կայուն խաղաղության, առկա խնդիրները հարևանների հետ կառուցողական երկխոսության և բանակցությունների միջոցով լուծելու: Այս համատեքստում իմ գործընկերոջը ներկայացրի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որում պատշաճ կերպով ներկայացված է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն հաստատելու Հայաստանի տեսլականը»,- ասաց նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ