ՀՀ–ն «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով առարկություններ է ներկայացրել Հաագայի դատարան

Աստղիկ Խաչատրյան 21.04.2023 - 19:39
21.04.2023 - 19:39 դիտում

Այսօր Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» դատական գործով Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել Հայաստանի Հանրապետության նախնական առարկությունները։ Տեղեկությունը հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։
Նշենք, որ «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» դատական գործը քննվում է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում։
Հայաստանի Հանրապետության անունից ներկայացված նախնական առարկությունները վերաբերում են Ադրբեջանի կողմից ներկայացված ամբողջական հայցադիմումին։
Կիրակոսյանի ներկայացրած առարկություններում փաստերով հիմնավորվում է Ադրբեջանի հայցադիմումում ներկայացված պահանջների մեծամասնության վերաբերյալ Դատարանի իրավազորության բացակայությունը, դրանց անընդունելի լինելու հանգամանքը։
Դատարանը կասեցրել է տվյալ գործի ըստ էության քննությունը մինչև Հայաստանի կողմից ներկայացված նախնական առարկությունների վերաբերյալ որոշման կայացումը։
Հիշեցնենք, որ մինչ այս` փետրվարի 27-ին, Կիրակոսյանը հայտնել էր, որ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» 4 գործ կա ՄԻԵԴ–ում։
Առաջին գործը վերաբերում է 2020 թվականի պատերազմին հաջորդող 2 ամիսներին կատարված դեպքերին, երկրորդը վերաբերում է գերեվարված անձանց նկատմամբ ապօրինի դատավարություններին։ Երրորդ գործը ՀՀ սուվերեն տարածքում Ադրբեջանի ԶՈւ–ի ներկայության և դրանով իսկ մարդու իրավունքների խախտման մասին է, իսկ չորրորդն էլ ներառում է 2022-ի մարտի Փառուխի դեպքերը, Արցախում գազանջատումները, Լաչինի միջանցքում տեղի ունեցած զարգացումները։

🇦🇲🇬🇧

✅ Այսօր Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման…

Опубликовано Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Пятница, 21 апреля 2023 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ