ՀՀ նախկին նախագահները հրաժարվել են բանավիճել Նիկոլ Փաշինյանի հետ

Աստղիկ Խաչատրյան 23.12.2024 - 22:40
23.12.2024 - 22:40 դիտում

ՀՀ նախկին երեք նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գրասենյակներից արձագանքել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած՝ բանավիճելու կոչին։ Նախկին նախագահները բանավեճից հրաժարվել են։

Հիշեցնենք, այսօր Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարել՝ նշելով, որ 1994 թվականից ի վեր, այսինքն` հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: Գրառմանն արձագանքել էին նախկին նախագահների ներկայացուցիչները, ինչից հետո վարչապետը հայտարարել էր, որ պատրաստ է նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել ասածները։
0 մեկնաբանություն
2

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ