ՀՀ նախագահի հետ քննարկեցի Հայաստան կատարելիք իմ այցը․ Կայա Կալաս

26.04.2025 - 22:50 դիտում

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը X-ի իր միկրոբլոգում գրառում է արել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման մասին։

«ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ Հռոմում ես քննարկեցի Հայաստան կատարելիք իմ այցը։ Վերահաստատեցի ԵՄ ամուր հանձնառությունը կապերի խորացմանը և մտքեր փոխանակեցի Հարավային Կովկասում իրավիճակի շուրջ՝ ներառյալ տարածաշրջանում խաղաղության և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ջանքերը»,- գրել է նա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ