ՀՀ նախագահի անունից հարգանքի տուրք է մատուցվել Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակին

Գոհար Ստեփանյան 31.12.2020 - 10:58
31.12.2020 - 10:58 դիտում

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից այսօր հարգանքի տուրք է մատուցվել Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակին։

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում նախագահ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել Հայրենիքի ազատության և անկախության համար զոհվածների սխրանքը հավերժացնող հուշապատին:

Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ