ՀՀ նախագահը ցավակցական ուղերձ է հղել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

Աստղիկ Խաչատրյան 18.08.2022 - 10:38
18.08.2022 - 10:38 դիտում

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական ուղերձ է հղել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:

«Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությունը, որը խլեց բազմաթիվ կյանքեր, ընդհանուր դժբախտություն դարձավ մեր երկրի բոլոր բնակիչների համար:

Հայաստանի Հանրապետությունում հայտարարված սգո այս օրերին՝ ի հիշատակ տեղի ունեցած ողբերգության զոհերի, խորապես ցավակցում եմ զոհվածների հարազատներին և կիսում կորստյան վիշտը: Շուտափույթ ապաքինում եմ մաղթում վիրավորներին ու տուժածներին։

Ցանկանում եմ նաև իմ և բոլորիս անունից շնորհակալություն հայտնել արտակարգ իրավիճակների նախարարության և քաղաքապետարանի աշխատակիցներին, մեր բժիշկներին, այլ պատկան մարմինների աշխատակիցներին, Հայկական Կարմիր խաչի ընկերության ներկայացուցիչներին և մեր կամավորներին՝ անձնուրաց աշխատանքի համար։

Այս սարսափելի ողբերգության կապակցությամբ ևս մեկ անգամ մեր բոլոր քաղաքացիներին, տնտեսվարող սուբյեկտներին և իրավասու մարմիններին հորդորում եմ մշտապես լինել զգոն, խստագույնս պահպանել անվտանգության կանոնները, քանի որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքն ու առողջությունն անգին են»,- նշված է ուղերձում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ