ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի շնորհավորական ուղերձը՝ Մայրենիի միջազգային օրվա կապակցությամբ

Գոհար Ստեփանյան 21.02.2021 - 12:55
21.02.2021 - 12:55 դիտում
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրենիի միջազգային օրվա կապակցությամբ.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ և կարևոր տոնի՝ Մայրենիի միջազգային օրվա կապակցությամբ, որը Հայաստանում նշվում է 2005 թ.-ից ի վեր:
Այս տոնը մեզ համար հայապահպանության, ազգային ինքնության խորհուրդ ունի, և սա լավ առիթ է մեկ անգամ ևս գնահատելու և վերարժևորելու մեր լեզվի գանձերը, մեր ոսկեղենիկ մայրենին՝ այն անաղարտ պահելու, կատարելագործելու, արժանի կրող լինելու անխախտ հաստատակամությամբ:
Մայրենի լեզուն լույս է, որը վառ է պահում սերունդների ճանապարհը: Չմոռանանք, որ տասնամյակներ շարունակ պետություն չունենալով, աշխարհի տարբեր անկյուններում մեր գոյության պայքարը մղելով՝ լեզուն եղել է մեր ազգային միասնականության հիմնասյունը, համախմբվածության օջախը: Այսօր էլ կրկնակի ջանք ու եռանդով պետք է աշխատենք՝ պահպանելու, տարածելու մեր հարստությունը՝ մեր մայրենին, մեր հայրենասիրությունն ամրապնդենք մայրենի լեզվի նկատմամբ սիրով ու հոգատարությամբ, պատասխանատվության զգացումով ու հայերենին լիարժեք տիրապետելու բարձր գիտակցությամբ:
Կրթության, արվեստի, մշակույթի և մարզաշխարհի սիրելի՛ ներկայացուցիչներ, ուսանողներ, աշակերտներ, եղե՛ք մայրենիի լույսը կրող ջահակիրներ՝ լուսավորելով ձեր միջավայրը, փառաբանե՛ք և մեծարե՛ք մեր լեզուն, սիրե՛ք և փայփայե՛ք այն»:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ