Գիտության կոմիտեի բյուջեի ավելացումը թույլ կտա կյանքի կոչել նոր ծրագրեր. Դումանյան

Հրաչ Սահակյան 31.03.2021 - 19:55
31.03.2021 - 19:55 դիտում

ՀՀ կառավարության որոշմամբ Գիտության կոմիտեի 2021 թվականի բյուջեն ավելացել է 2 մլրդ դրամով, ինչի շնորհիվ նոր ծրագրեր են իրականացվելու:

Այս մասին  պաշտոնավարման 100 օրվա ամփոփիչ ասուլիսին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: «Պատերազմից հետո վերանայել ենք բոլոր ոլորտները, հնարավորինս փորձել ենք ավելի համետ ծախսեր առաջարկել, սակայն գիտության ոլորտից որևէ ծախս չի պակասել, ոչինչ հետ չենք վերցրել։ Ավելին ասեմ, կառավարության կողմից Գիտության կոմիտեին 2 մլրդ դրամ է հատկացվել, ինչը խոսում է այն մասին, թե ինչ վերաբերմունք ունենք գիտության նկատմամբ։ Կարող եմ ասել, որ 2 մլրդ դրամով մենք չենք կարողանա լուծել ոլորտի խնդիրները,  այդքանը բավարար չէ»,- ասաց Դումանյանը։

Նա ընդգծեց, որ կա բանավոր որոշում՝ հաջորդ տարի գիտության ոլորտի հատկացումներն էապես ավելի շատ կլինեն՝ շուրջ 5 մլրդ դրամով կավելանան։ Դումանյանի խոսքով՝ միայն ֆինանսների ավելացմամբ հնարավոր չէ գիտությունը զարգացնել, պետք է նաև վերջնարդյունքի ակնկալիք ունենալ և պետք է գիտության ոլորտի զարգացման քաղաքականություն մշակել։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ