ՀՀ-ի և ՌԴ-ի միջև առևտրաշրջանառությունն առաջին յոթ ամիսներին կազմել է 3,7 մլրդ դոլար, ինչը 70 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշները. Քերոբյան

Աստղիկ Խաչատրյան 25.08.2023 - 19:41
25.08.2023 - 19:41 դիտում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի հետ պաշտոնական հանդիպումից հետո բիզնես նախաճաշ է ունեցել Երևանում հայաստանցի և ռուսաստանցի գործարարների մասնակցությամբ։

«Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը դինամիկ աճում է և առաջին յոթ ամիսների համար կազմել է 3,7 մլրդ դոլար, ինչը 70 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշները։

Ես կարծում եմ, որ աշխատանքի այն ծավալը, որը մենք որոշել ենք իրականացնել, բավականին մեծ է, և դրանք կյանքի կոչելուց հետո, անկասկած, կունենանք շատ լավ արդյունք: Մեկ տարի առաջ մենք ՌԴ էկոնոմիկայի նախարարի հետ համատեղ համաձայնագիր ստորագրեցինք Հայաստանում ռազմավարական զարգացման կենտրոն հիմնելու մասին, և այս ուղղությամբ մեկ տարվա ընթացքում բավական լավ աշխատանք է տարվել։

Իմ գործընկեր Մաքսիմ Ռեշետնիկովը նույնպես նշել է այս ձևաչափով հանդիպումների կարևորությունը և հույս հայտնել, որ մեր երկրների միջև տարեվերջին արձանագրված տնտեսական ցուցանիշները գոհացուցիչ կլինեն»,- գրել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ