ՀՀ-ի և Ադրբեջանի շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները կքննարկվեն ԱԺ փակ նիստում

Աստղիկ Խաչատրյան 26.10.2021 - 10:26
26.10.2021 - 10:26 դիտում

Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը պաշտոնական գրությամբ առաջարկել է ՀՀ-ի և Ադրբեջանի շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները հրատապ թեմայով քննարկումն անցկացնել փակ նիստում: Այս մասին ԱԺ հերթական նիստի ընթացքում հայտնեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Այս առաջարկը մենք կարող ենք ընդունել պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ»,- ասաց Ռուբինյանը:

63 կողմ, 17 ձեռնպահ ձայներով որոշումն ընդունվեց:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ