ՀՀ-ի սեփականության իրավունքն է վերականգնվել Աշտարակի Օրգով բնակավայրում հողամասի նկատմամբ. վարչապետ

Աննա Կոստանյան 3.06.2025 - 15:06
3.06.2025 - 15:06 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցում արած գրառմամբ նշել է, որ պետության սեփականության իրավունքն է վերականգնվել Աշտարակ համայնքի Օրգով բնակավայրում «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ:

«#հատիկառհատիկ Դատարանի վճռով Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օրգով բնակավայրում գտնվող՝ «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակության 4 հա մակերեսով հողամասի նկատմամբ:

Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 31 միլիոն 680 հազար դրամ»,- նշված է գրառման մեջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ