ՀՀ-ին կվերադարձվի Երևանի Շիրազի փողոցում գտնվող՝ 735 քմ մակերեսով հողամասը

Աննա Կոստանյան 3.06.2025 - 12:27
3.06.2025 - 12:27 դիտում

Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հունիսի 2-ի վճռով բավարարվել է. դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցի ձախակողմյան հատվածում գտնվող՝ 18 միլիոն դրամ արժողությամբ 735 քմ մակերեսով հողամասը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմումով դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և ֆիզիկական անձի միջև 2003 թվականի փետրվարի 1-ին կնքված թիվ 420-ԱԳ առուվաճառքի պայմանագիրն ու կիրառել անվավերության հետևանքներ: Մասնավորապես՝ պահանջվել էր անվավեր ճանաչել առուվաճառքի պայմանագրի հիման վրա նշված հողամասի նկատմամբ կատարված իրավունքի պետական գրանցումը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ