ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է ԱՄՆ դեսպանին

Հրաչ Սահակյան 22.01.2021 - 22:13
22.01.2021 - 22:13 դիտում

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը հունվարի 21-ին ընդունել է
Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին
և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան երկկողմ
համագործակցությանն առնչվող հարցեր, նախանշվել են համագործակցության հետագա ծրագրերը։ Անդրադարձ է
կատարվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ