ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանն ու 5-րդ բանակային կորպուսի հրամանատար Անդրանիկ Փիլոյանը կարժանանան ազգային հերոսի կոչման․ Նիկոլ Փաշինյան

Աննա Կոստանյան 20.10.2020 - 16:01
20.10.2020 - 16:01 դիտում

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը եւ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը հատկապես վերջին ժամերի ընթացքում, մարտի դաշտում, փառքով պսակեցին իրենց անունը եւ կարժանանան ազգային հերոսի կոչման:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նրանք շարունակում են իրենց հերոսական կռիվը՝ հանուն հայրենիքի: Փա՛ռք հայոց բանակին»,-գրել է Փաշինյանը:

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը եւ 5-րդ բանակային կորպուսի…

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Dienstag, 20. Oktober 2020

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ