ՀՀ ԶՈՒ ԳՇ պատվիրակությունը մասնակցել է «Զապադ-2021» զորավարժության նախապատրաստման բանակցություններին

Գոհար Ստեփանյան 12.05.2021 - 20:15
12.05.2021 - 20:15 դիտում
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պատվիրակությունը մայիսի 12-ին Մոսկվայում մասնակցել է Ռուսաստանի Դաշնությունում սեպտեմբեր ամսին կայանալիք «Զապադ-2021» համատեղ ռազմավարական զորավարժության նախապատրաստման բանակցությունների երկրորդ փուլին:
Բանակցությունների ընթացքում քննարկվել են զորավարժության մտահղացման հիմքերը, ստորաբաժանումների համակողմանի ապահովման և տեղափոխման, ինչպես նաև այլ կազմակերպչական հարցեր:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ