ՀՀ երկու տարածաշրջաններում ձյուն է տեղում. Սյունիքում և Դիլիջանում մառախուղ է

Աստղիկ Խաչատրյան 14.04.2025 - 19:20
14.04.2025 - 19:20 դիտում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։

Սպիտակի ոլորանները կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։

Լոռու մարզում և Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն։

Սյունիքի բարձրադիր գոտիներում, Դիլիջանի ոլորաններում և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ