ՀՀ արտգործնախարարը ցավակցել է Վալենսիայի հրդեհից զոհվածների ընտանիքներին

25.02.2024 - 13:07 դիտում

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում ցավակցել է Իսպանիայի Վալենսիա քաղաքում բռնկված խոշոր հրդեհից զոհվածների ընտանիքներին։

«Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Վալենսիայի մահացու հրդեհի զոհերի ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր տուժածներին»,- գրել է Արարատ Միրզոյանը։

Հիշեցնենք՝ Իսպանիայի Վալենսիա քաղաքում նախօրեին հրդեհ էր բռնկվել երկու բազմահարկ բնակելի շենքում, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ