ՀՀ ԱԽ քարտուղարն ու Տոյվո Կլաարն անդրադարձել են ԼՂ-ի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ հարձակմանը

Աստղիկ Խաչատրյան 22.09.2023 - 19:08
22.09.2023 - 19:08 դիտում

Սեպտեմբերի 22-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:

Զրուցակիցներն անդրադարձել են սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ հարձակմանը և ներկայիս հումանիտար ծանր իրավիճակին: Կողմերը նաև քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, առկա մարտահրավերները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ