ՀՀ ԱԺ պատգամավորները Եվրոպական խորհրդարանի գործընկերների հետ քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր

Անի Հովհաննիսյան 18.10.2022 - 23:29
18.10.2022 - 23:29 դիտում

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր գործընկերներիս` Հայկ Կոնջորյանի և Արուսյակ Ջուլհակյանի հետ Եվրոպական խորհրդարանում մի շարք կարևոր հանդիպումներ ենք ունեցել Եվրախորհրդարանի մեր գործընկերների հետ: Մասնավորապես, հանդիպել ենք Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի, Սոցիալիստների և դեմոկրատների խմբակցության (S&D) արտաքին քաղաքական հարցերով համակարգող, Եվրախորհրդարանի պատգամավոր Տոնինո Պիցուլայի, արտաքին հարցերով կոմիտեի և Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամներ Կլեմեն Գրոշելի և Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի հետ:

Հանդիպումների առանցքում են եղել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա խորացմանն առնչվող մի շարք հարցեր: Անդրադարձել ենք Հայաստանի սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի վերջին հարձակմանը, քննարկել ստեղծված իրավիճակն ու ելքերը:

Առաջիկա օրերին հանդիպումները մեր եվրոպացի գործընկերների հետ կշարունակվեն»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ