ՀՀ Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նիստը

Գոհար Ստեփանյան 7.10.2020 - 11:30
7.10.2020 - 11:30 դիտում

Հոկտեմբերի 6-ին մեկնարկած ԱԺ արտահերթ նիստում ընդգրկված է 3 հարց:

Նիստի ընթացքում պատգամավորները երկրորդ ընթերցմամբ կքննարկեն «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը:

«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է ստեղծել նպաստավոր հարկային միջավայր, որ բանկերն ու վարկային կազմակերպությունները ֆիզիկական անձանց մինչև 2020 թվականի օգոստոսի 31-ը անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժերն ու տուգանքները ներելու որոշում կայացնելու պարագայում, լրացուցիչ հարկային հետևանքներ չկրեն:

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագծով հնարավորություն է տրվում շահառուներին` սոցփաթեթի իրենց գումարներն ուղղել այն հիմնադրամներին, որոնց գործունեությունն ուղղված է ՀՀ կայուն ու համաչափ զարգացումն ապահովվող ծրագրերի իրականացմանը:

«Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագծով նախատեսվում է, որ ռազմական գործողություններով պայմանավորված ընթացիկ ծախսերն աճեն 40 մլրդ դրամով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ