ՀՀ ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը Միջուկային անվտանգության միջազգային համաժողովի արդյունքներով

Աննա Կոստանյան 21.05.2024 - 15:35
21.05.2024 - 15:35 դիտում
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանություն է տարածել Միջուկային անվտանգության միջազգային համաժողովի արդյունքներով:
«Մայիսի 20-21-ը Վիեննայում Միջուկային անվտանգության միջազգային համաժողովի նախարարական հատվածի շրջանակներում ընդունվել է համանախագահների համատեղ հայտարարություն, որին, ի թիվս մասնակից մյուս երկրների, միացել է նաև Հայաստանը։
Մասնակից երկրների հետ համատեղ աշխատանքների արդյունքում հայտարարության տեքստում արտացոլվել են մի շարք կարևոր շեշտադրումներ, մասնավորապես.
  • մասնակից երկրները, ի թիվս այլ պարտավորությունների, հանձնառություն են ստանձնում պահպանելու և ամրապնդելու միջուկային և այլ ռադիոակտիվ նյութերի և օբյեկտների համապարփակ անվտանգությունը.
  • անհանգստացած են միջուկային անվտանգության համար առկա և զարգացող սպառնալիքները և հանձնառու են դրանց հասցեագրմանը.
  • ընդգծում են, որ խաղաղ նպատակներով օգտագործվող միջուկային օբյեկտների վրա ցանկացած հարձակում կամ հարձակման սպառնալիք կարող է վտանգել միջուկային անվտանգությունը և վկայակոչում են այդ ուղղությամբ իրենց պարտավորությունները, որոնք արտացոլված են մասնավորապես ԱԷՄԳ Գլխավոր Կոնֆերանսի համապատասխան բանաձևերում և որոշումներում։
Ինչպես հայտնել ենք, համաժողովին ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի ելույթը եղել է մայիսի 20-ին. նրանում ևս արտացոլված էին ինչպես միջուկային գլոբալ անվտանգության, այնպես էլ ոլորտում ՀՀ առաջնահերթությունների վերաբերյալ հիմնական շեշտադրումները»,- ասված է մեկնաբանության տեքստում։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ