ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է

Աննա Կոստանյան 15.06.2023 - 13:38
15.06.2023 - 13:38 դիտում

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է՝ «Լուրերի» հետ զրույցում հայտնել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:

Նա պարզաբանել է, որ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակում Աշոտյանը խախտել է խափանման միջոցի պայմանները: Պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման մեղադրանքով նրան նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Քննչական կոմիտեն մանրամասների վերաբերյալ տեղեկություն կտրամադրի ավելի ուշ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ