ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը գործարկել է «Ադրբեջանի ռազմական հանցագործությունները» անվամբ նոր կայք։
Կայքը աշխատում է երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն:
War.karabakhrecords.info հասցեում գործող նոր կայքի նպատակը 2020 թ. աշնանը Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում և պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի իրականացրած ռազմական հանցագործությունների, Արցախում հայկական մշակութային հուշարձանների ոչնչացման և այլ թեմաների վերաբերյալ փաստական տվյալների ներկայացումն է մեկ ընդհանուր բազայում: