ՀԾԿՀ-ն չթույլատրեց «Մոբիլնիե Տելեսիստեմի» ընկերությանը գնել «ՄՏՍ Հայաստան» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը

Աննա Կոստանյան 17.01.2024 - 13:56
17.01.2024 - 13:56 դիտում

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում մերժեց «ՄՏՍ Հայաստան» ընկերության հայտը, որով նախատեսվում էր ընկերության անուղղակի բաժնետեր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ՀԲԸ-ի (ՄՏՍ) կողմից ընկերության անմիջական բաժնետեր «ԱՐԱՄԱՅՈ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ ԼԻՄԻԹԵԴ» ընկերությունից «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսի ձեռքբերումը։

Որոշման համար հիմք է հանդիսացել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եզրակացությունը, որով գործարքը մերժվում է, քանի որ ավելի վաղ ՀԾԿՀ-ն հավանություն է տվել «ՄՏՍ Հայաստանի» բաժնետոմսերի վաճառքի մեկ այլ հայտին։

Դրանով ՀԾԿՀ-ն հաստատել էր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերության կողմից «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի միակ բաժնետեր «ԱՐԱՄԱՅՈ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ ԼԻՄԻԹԵԴ» ընկերությունից «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսը ձեռք բերելու վերաբերյալ գործարքը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ