«Հին Ապարան» ընկերության կաթնամթերքի արտադրամասի «Կարագ 82,5%» արտադրատեսակի թողարկումը կասեցվել է

Աննա Կոստանյան 29.04.2025 - 17:04
29.04.2025 - 17:04 դիտում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «ՀԻՆ ԱՊԱՐԱՆ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, Նաիրի համայնք), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:

Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Կարագ 82,5%» արտադրատեսակի նմուշը՝ «ՄԱՖԱնՄՔ»՝ մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ, ցուցանիշով չի համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակի գործունեությունը դադարեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ