Հիմք կա մտածելու, որ ՀՀ-ում ուզում են հանրային դժգոհություն առաջացնել. վարչապետը՝ ՀԷՑ-ի մասին

Աստղիկ Խաչատրյան 18.06.2025 - 12:23
18.06.2025 - 12:23 դիտում

«Զարմանքով և զայրույթով արձանագրեցի, որ ՀԷՑ-ը իր գործունեության արդյունքում Հայաստանում գրեթե էներգետիկ ճգնաժամ է ստեղծել, և հիմա նաև վերլուծությունը հիմք է տալիս մտածլու, առնվազն թույլ չի տալիս հրաժարվել այդ մտքից, որ այդ ամենը արվել և արվում է ՀՀ-ում ներքին հանրային դժգոհություն առաջացնելու համար»:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց ես տվել էի հանձնարարական, որ մի ամսվա ընթացքում կա՛մ պետք է հստակ ժողովրդին հասցրած վնասը վերականգնելու մեխանիզմներ դրվեն, կա՛մ ՀԷՑ-ը պետք է ազգայնացվի՝ պետականացվի: Իմ հանձնարականի օրը լրանում է հունիսի 21-ին, և ես այդ ակտիվացումը ուղիղ կապում եմ իմ այդ հանձնարարականի՝ որոշման հետ»,- ասաց վարչապետը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ