ՀԷՑ-ի գլխամասային գրասենյակում և ՀԷՑ -ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը անհետաձգելի քննչական գործողություններ են իրականացվում

8.07.2025 - 10:59 դիտում

Իրավապահները ՀԷՑ -ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը և ՀԷՑ-ի գլխամասային գրասենյակում անհետաձգելի քննչական գործողություններ են իրականացնում։ Այս մասին 1Lurer.am-ի հարցին ի պատասխան հաստատեցին ՀՀ ՔԿ-ից։

«Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ»,- տեղեկացրին ՔԿ-ից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ